ՍՈՆԵԼ

Ընկերություն

Կատարեք Ձեր ճիշտ ընտրությունը

Pic

Պրոֆեսիոնալ մոտեցում

Մեր մասին

Բարի գալուստ մեր պաշտոնական կայք: Ընկերությունը հիմնադրվել է 2012թ.-ին: Այս կարճ ժամանակաշրջանում մենք իրականացրել ենք բազմաթիվ բիզնես վերլուծություններ, բյուջետավորում, ֆինանսական պլանավորում, օպտիմալացման բարձրացում, բիզնես ավտոմատացում, ֆինանսական վերահսկողություն, հաշվապահական հաշվառում, հարկային բեռի վերանայում, նախորդ տարիների հաշվապահության ուղղում և վերականգնում, ներդրումային փաթեթների կազմում և ուսումնասիրություն, նաև այլ ծառայություններ և խորհրդատվություններ: Մենք հասցրել ենք ձեռք բերել գործընկերների վստահությունը և հպարտանալ համատեղ աշխատանքի հաջողությամբ: Մենք գիտակցում ենք համագործակցության կայունության ու շարունակականության արժեքը: Մենք հպարտանում ենք մեր գործընկերների թվի անընհատ աճի ցուցանիշով:

Ավելին
Մեր ընկերության տեսլականը

Ողջ աշխարհում կյանքը շատ արագ զարգանում է, որի արդյունքում տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ. փոխվում են հնարավորությունները, պահանջները բնականաբար նաև առաջարկները: Այս դինամիկայի պայմաններում դանդաղ կողմնորոշվող կամ ոչ ճկում ընկերությունները դադարում են պահանջարկ ունենալ: Ճիշտ գնահատելով սեփական կարողությունները և գիտակցելով վերը նշվածը, մեր ընկերությունը ճկուն կերպով վերանայում և կատարելագործում է մեր հաճախորդներին մադուցվող ծառայությունների որակն ու արդիականությունը: Մենք կարևորում ենք այս ոլորտի կառավարման ավտոմատացման և կատարելագործման գորրծընթացը և մեր աշխատանքով նպաստում ենք այդ գորգընթացի բարելավմանը ՝ պահանջ ունեցող ընկերություններում նոր գաղափարների իրականացմամբ: Մենք քայլ առ քայլ գնում ենք այն ճանապարհով, որտեղ մեր կառավարման համակարգը, համագործակցության ձևը , որակը, տրված տեղեկատվությունը և մատուցված ծառայությունը էապես տարբերվեն : Մենք ձգտում ենք ֆինանսական և հաշվապահական շուկայում ստեղծել նոր մշակույթ և նոր պահանջարկ:

2012 - / "ՍՈՆԵԼ" Հաշվապահական Ընկերություն